
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանությունն ահազանգում է, որ «համասեռամոլները ծեծել են երկու ոստիկանի»…
Սթափվե՛ք, գժուկներ: Չեք կարողանում մի քանի մարմնավաճառի ու նրանց կավատների կարգի հրավիրել՝ նրանց սեռական կողմնորոշմա՞մբ եք արդարանում (չնայած, դեռ դա էլ է պետք պարզել, թե ինչու հանկարծ նրանք հարձակվեցին ոստիկանների վրա):
Պարոնայք ոստիկաններ, ձեզ ծիծաղելի վիճակում մի՛ դրեք: Իսկ պարոն Օսիպյանին հորդորում եմ մի լիկբեզ-դասընթաց էլ իր լրատվական ծառայությունում անցկացնել:
Ընդհանրապես, ԼԳԲՏ 100.000 հոգանոց համայնքի մասին Կոմայգու մարմնավաճառների վարքագծով դատողություններ անելը նույնն է, թե Ծերեթելիի մարմնավաճառների վարքագծով՝ բոլոր կանանց մասին դատողություններ անելը: Ուշքի՛ եկեք…
Իսկ այն, որ թեման ընտրություններին ընդառաջ դեռ շատ է շահարկվելու՝ արդեն կանխատեսել էի: Չեմ զարմանա, որ մարմնավաճառների վրա հարձակված եւ այս թամաշան սադրած անձնավորությունը ուղղորդվել է հայտնի շրջանակների կողմից: Ա՛յ այստեղ, իրոք, արժի նորմալ հետաքննություն անել»:
https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10156238966922199