
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող Սասնա ծռերից՝ կալանքի տակ գտնվողներին, այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան չեն տեղափոխել։
Դատարանը հայտարարեց, որ Պավել Մանուկյանը վատառողջ է, և եթե նրան տեղափոխել չստացվի մյուս ամբաստանյալներին էլ չեն տեղափոխի։
Այժմ ընդմիջում է հայտարարված, եթե Պավել Մանուկյանին տեղափոխելն անհնարին լինի, ապա նիստը չի կայանա։