ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում աշխատած ավելի քան 300 կաթոլիկ քահանաներ վերջին 70 տարվա ընթացքում հազարից ավելի երեխաների են բռնաբարել, նրանց գործողությունները կոծկվել են եկեղեցական վերնախավի կողմից: Այդ մասին, ինչպես հայտնել է BBC-ն, ասված է երդվյալների մեծ ժյուրիի զեկույցում, որը հրապարակվել է օգոստոսի 14-ին:
Դա ամենախոշոր հետաքննություններից մեկն է, որոնք կատարվել են ԱՄՆ-ի տարածքում: Դրա միջոցով հաջողվել է բացահայտել մանկապիղծների ավելի քան հազար զոհերի: Փաստաթղթում նշված է, որ նշված թիվը կարող է մի քանի անգամ ավելի մեծ լինել, քան քննիչներին հաջողվել է պարզել:
Հետաքննությունը շարունակվել է մեկուկես տարի, այն վերաբերում է նահանգի վեց ամենախոշոր թեմերին: Մեծ ժյուրին ստուգել է այսպես կոչված գաղտնի արխիվները՝ 2 միլիոն ներքին զեկուցագրեր և հաշվետվություններ վանականների ապօրինի գործողությունների վերաբերյալ, որոնք եկեղեցական հոգևոր պետերը թաքցրել են լայն հասարակայնությունից: