Հազարավոր գնուներ են նետվել կոկորդիլոսներով վխտացող գետը
Advertisement 1000 x 90

Հազարավոր գնուներ են նետվել կոկորդիլոսներով վխտացող գետը

Լուսանկարիչ Ինգո Գեռլաչը Քենիայում նկարել է գնու այծքաղների վիթխարի հոտի անցումը Մարա գետով: Այս մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:

Ամեն տարի ավելի քան մեկ միլիոն գնուներ են Տանզանիայի Սերենգեթի տափաստաններից անցնում Քենիայի Մասաի Մարա արգելոցի արոտավայրեր: Երկու ամսում դրանք հաթահարում են գրեթե երեք հազար կիլոմետր:

64-ամյա լուսանկարիչը պատկերել է հոտը, երբ այն հասել էր կոկորդիլոսներով վխտացող գետի ափերին: Նրա աչքի առաջ հազարավոր կենդանիներ են նետվել ջուրը: Անցմանը գնուների է միացել զեբրերի ոչ մեծ խումբը:



Նման նյութեր