Տալալաև. Մեր վստահությունն աստիճանաբար ավելանում է
Advertisement 1000 x 90

Տալալաև. Մեր վստահությունն աստիճանաբար ավելանում է

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Մաքքաբի»-«Փյունիկ» պատասխան հանդիպումից առաջ կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի մամուլի ասուլիսը:

Մասնագետն ասել է.

«Մենք ծաղկող ակումբ ենք, որը նախորդ տարի ԵԼ-ի առաջին խաղում պարտվել էր 1-9 հաշվով։ Մենք հասկանում ենք, որ հաջողություն ենք գրանցել այս տարի և առաջին խաղում վատ չխաղացինք այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Մաքքաբին» է։

Մեզ համար անակնկալ չէր թիմի հաջողությունները։ Մենք թիմ ենք հավաքել և վերջին ամիսներին մեր առաջ նպատակ ենք դրել լավ խաղալ հենց եվրագավաթներում։ Ցավոք սրտի մենք չենք կարողանում սկսել մեր մրցելույթները Հայաստանի առաջնությունում։ Չգիտեմ, թե ինչն է պատճառը։ Մենք ցանկանում էինք անակնկալ մատուցել «Մաքքաբիի» համար՝ նոր մարտավարություն փորձարկելով։ Բայց ամեն դեպքում, մենք հուսով ենք լավ խաղ ցուցադրել։

Բացի այդ, կարելի է արդեն ֆիքսել, որ մեր վստահությունն աստիճանաբար ավելանում է։ Առաջ, եթե մտածում էինք պաշտպանության մասին, հիմա արդեն տղաներն առաջարկում են 3 հարձակվողով խաղալ։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Մաքքաբիին» և նրա մարզչին, քանի որ առաջին խաղում նրա յուրաքանչյուր որոշմանը մենք փորձում էինք դրա հակառակ տարբերակով պատասխանել։ Ինչպես որ նա մեր որոշումներից հետո էր անում։

armsport.am