Քիշնևում կայացավ ընկերական հանդիպում Մոլդովայի և Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականների միջև:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0:
Տանտերերը հիմնականում վերահսկում էին գնդակի տեղաշարժը: Հայ ֆուտբոլիստներն, ընդհանուր առմամբ, աչքի ընկան հստակ պաշտպանությամբ:
Հանդիպման վերջին րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ մեր ընտրանու կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը:
Այդ խաղարկման ժամանակ ձեռքով խաղի համար մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որը մոլդովացիները դիպուկ իրացրին:
Արմեն Գյուլբուդաղյանցը, ով երիտասարդական ընտրանու մարզչական ղեկին առաջին հանդիպումն անցկացրեց, ընտրել էր մեկնարկային հետևյալ կազմը. 1.Սևակ Ասլանյան, 22. Հովհաննես Նազարյան, 3. Էդմոն Մովսիսյան, 2. Դավիթ Տերտերյան, 23. Նարեկ Պետրոսյան (ա), 6. Դավիթ Նալբանդյան, 21. Արթուր Նադիրյան, 5. Հակոբ Հակոբյան, 14. Էմիլ Եղիազարյան, 10. Հովհաննես Իլանգյոզյան, 16. Գրիգոր Աղեկյան
Հանդիպման վտանգավոր պահերի տեսանյութը հասանելի կլինի ավելի ուշ: