Նոր ֆիլմի նկարահանումները Ջորջ Քլունիի մասնակցությամբ Սարդինիայում բարեհաջող ավարտվել են հուլիսին, սակայն դերասանն ու իր ընտանիքը չեն շտապում լքել սիրելի Իտալիան։
Անցած հանգստյան օրերին Ջորջին կնոջ՝ Ամալի հետ, նկատել են Կոմո լճի ափին, որտեղ շատ տարիներ առաջ Քլունին հին առանձնատուն է ձեռք բերել։
Լճի ափին ժամանակը զույգը նախընտրում է անցկացնել ընկերների հետ հանդիպելով։ Պապարացիների արած նոր լուսանկարներում նրանք մակույկով իրենց առանձնատնից գալիս են Տիվոլի, որպեսզի ընկերների հետ ընթրեն դ’Էստե վիլլայում։
Ջորջն ու Ամալը իրենք էլ հաճույքով են իրենց առնաձնատանը հյուրեր ընդունում։ Օգոստոսի սկզբին նրանք հյուրընկալել էին դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին, ում հետ Քլունին վաղուց է մտերմություն անում։