Չինացին 87 մեխ է կերել՝ ընկերուհու հետ վեճից հետո (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Չինացին 87 մեխ է կերել՝ ընկերուհու հետ վեճից հետո

Չինական Խունան նահանգի բնակիչը 87 մեխ է կերել և յոթ գրենական կոճգամ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

25-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել փորի հատվածում ցավերի բողոքով։ Ռենտգեն հետազոտությունը տասնյակ մեխեր է ցույց տվել նրա կրծքավանդակում։ Եվս մի քանիսը տեղավորված են եղել նրա կոնքի հատվածում։

Հաջորդ օրը հիվանդին վիրահատել են։ Վիրաբույժները չորս ժամ աշխատել և 87 մեխ են հանել։

Սկզբում հիվանդը պնդել է, որ պատահաբար է կերել մեխերը։ Հետագայում պարզվել է, որ երիտասարդը կուլ է տվել մեխերը և կոճգամները ընկերուհու հետ վեճից հետո, որը սպառնացել է թողնել իրեն։ Հիվանդանոցում տղան նրան հրաժեշտի նամակ է թողել այն դեպքի համար, եթե բժիշկներին չհաջողվեր գտնել իր ծնողներին։

1in.am



Նման նյութեր