Երկու մարդ է զոհվել Իտալիայի հյուսիսի Չիմադոլմո քաղաքի մերձակայքում տուրիստական ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով: Այդ մասին հայտնել է Treviso Oggi հրատարակությունը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ օգոստոսի 16-ի երեկոյան ինքնաթիռն օդ է բարձրացել Չիմադոլմոյի մերձակայքում, բայց վերթիռի ժամանակ դիպել է էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կաբելին և բռնկվել: Դատելով ըստ ամենայնի՝ արտակարգ պատահարի հետևանքով օդաչուն գլուխ չի հանել կառավարումից, և ինքնաթիռը տապալվել է գետնին: Վթարի վայր ժամանած բժիշկները և հշեջները տղամարդու և կնոջ այրված մարմիններ են գտել ինքնաթիռի բեկորների մեջ: Տեղի կարաբիներները պարզում են պատահարի հանգամանքները: