Ջենովայում որոնողական աշխատանքների երկրորդ գիշերն արդյունք չի տվել
Advertisement 1000 x 90

Ջենովայում որոնողական աշխատանքների երկրորդ գիշերն արդյունք չի տվել

Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի որոնումը չի դադարել երկրորդ գիշերն անընդմեջ, բայց այն արդյունք չի տվել: Այդ մասին հայտնել են իտալական ԶԼՄ-ները:

Ըստ պրեֆեկտուրայի վերջին տվյալների, աղետի հետեւանքով զոհվել է 39 մարդ, տուժել է 16 հոգի: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է միջադեպի վայրում աշխատող հրշեջներից մեկը, որոնողական գործողությունը դանդաղում է այն բանի պատճառով, որ այժմ փլատակները հավաքում է ծանր տեխնիկան:

Նրա խոսքով՝ փլատակների տակ կենդանի մարդիկ չեն մնացել: Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ փլատակներից մարդկային ձայներ չէին լսվում արդեն օգոստոսի 14-ի երեկոյան: Անցած գիշերվա ընթացքում փրկարար խմբերին եւ կինոլոգների ստորաբաժանումներին չի հաջողվել հայտնաբերել նոր մարմիններ: Ջենովայով անցնող A10 ավտոուղու կամրջի 200-մետրանոց հատվածն օգոստոսի 14-ին ժամը 11:36-ին (Երևանի ժամանակով ժամը 13:36-ին) փլվել է պահեստների և երկաթգծերի վրա:

Արտակարգ պատահարի պահին կամրջի վրա գտնվում էր 30 ավտոմեքենա: Փլուզման վայրից տարհանվել է 632 մարդ, շատերն անհայտ կորած են համարվում: Պատահածի կապակցությամբ Ջենովայում երկօրյա սուգ է հայտարարված:



Նման նյութեր