Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբեմն անհրաժեշտ է ուղիղ տեքստով ասել այն, ինչը սովորաբար անում են ենթատեքստով…
Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ականների և քրեաօլիգարխիկ համակարգի ռևանշը բացառելու համար որևէ կարիք չկա Ռոբերտ Քոչարյանին արհեստականորեն դարձնել քաղաքական գործոն՝ պահելով վերահսկողության դաշտում:
Ե՛վ նրանք պետք է բացառվեն, և՛ Քոչարյանը:
Այլ կերպ ասած, այդ մարդկանց և ուժերին պետք է զրկել քաղաքական այլընտրանք դառնալու որևէ հեռանկարից…
Որևէ իրավախախտ չի կարող քաղաքական համակարգում դառնալ մրցակից ու այլընտրանք:
Պետության կարևորագույն պարտականություններից մեկն էլ ցանկացած իրավախախտի արարքին պատշաճ իրավական գնահատական տալն է…»: