ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեծ ցանկության դեպքում անգամ դժվարանում է խոսել թավշյա հեղափոխությամբ Հայաստանում իշխանության եկած ուժերի հարյուրօրյա ձեռքբերումների մասին:
Ավելին, տարօրինակ է համարում նոր կառավարության ձեռքբերումների մասին խոսելն առհասարակ: «Միգուցե այսօր երեկոյան հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կխոսի «ձեռքբերումների» մասին`ո՞ւմ է բռնել, ի՞նչ է արել, ո՞նց է արել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ոչ թե կառավարության ղեկավար է, այլ հեղափոխական կոմիտեի, քանի որ ջնջում է ամեն ինչ, ինչը մինչև իրեն եղել է, գնում է քաղաքական մերժողականության ճանապարհով: Այսօր այնպիսի մի իրավիճակ է, որ կամ Փաշինյանին պետք է գովես, կամ, եթե չես գովում`հարձակումների պետք է ենթարկվես: Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է նեոբոլշեւիկի նման: Նիկոլ Փաշինյանը դարձել է 21-րդ դարի Տրոցկին: Սա շատ մտահոգիչ է»:
Ամբողջությամբ՝ aravot.am