Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. կրակոցներ են հնչել Ակնալիճ և Տարոնիկ գյուղերը կապող ճանապարհի խաչմերուկում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. կրակոցներ են հնչել Ակնալիճ և Տարոնիկ գյուղերը կապող ճանապարհի խաչմերուկում. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչություն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում ինքնաձիգերով կրակում են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի հատ ինքնաշետ փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ: Նշված վայրում գետնին հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Ներսես Խանոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com