Հայտնի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը նախկին ամուսնու հետ բավականին ծանր դատական գործընթացի էր մասնակցում: Արդեն մի քանի տարի է, ինչ երգչուհին և նրա նախկին ամուսինը՝ Քևին Ֆեդերլեյնը, իրենց համատեղ որդիների համար ալիմենտի հարցով դատական քաշքշուկի մեջ են՝ գրում է telegraf.com-ը:
Բրիթնիին դատարանը պարտավորեցրել է նախկին ամուսնուն 110 000 դոլար վճարել: Հայտնի է, որ այդ գումարը իրավաբանական ծառայությունների և հարկերի վճարման համար կծախսվի: Ֆեդերլեյնը հաշվել է, որ Սփիրսի տարեկան շահույթը 35 միլիոն դոլար է, մինչդեռ ինքը տարեկան աշխատում է 35 հազար դոլար: Նրա կարծիքով՝ ինքը չի կարող իր վաստակածով երեխաների համար արժանապատիվ կենսակերպ ապահովել:
Հիշեցնենք, որ նախկին ամուսինները երկու որդի ունեն՝ 12-ամյա Շոնը և 11-ամյա Պրեստոնը: