Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որին համեստ կենսակերպի համար անվանում են աշխարհի ամենաաղքատ նախագահ, ասել է, որ չի ուզում սենատորի կենսաթոշակ ստանալ, հաղորդում է BBC-ն:
Մուխիկան Ուրուգվայի Սենատում աշխատել է 2015 թվականից: Պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նա անցել է այդ պաշտոնին: Նախորդ երեքշաբթի նա հեռացավ նաև սենատորի պաշտոնից:
Նախկին նախագահը կարող էր մնալ սենատորի աթոռին մինչև 2020 թվականը, սակայն չի ցանկացել՝ թոշակի անցնելու նամակում գրելով, որ «հոգնել է երկարատև ճանապարհորդությունից»:
«Չնայած դրան, քանի դեռ խելքս տեղն է, ես չեմ կարող հրաժարվել գաղափարական պայքարից», – ասվում է նամակում:
Մուխիկան 83 տարեկան է: Մոտ 14 տարի նա անցկացրել է ռազմական բանտերում:
Թոշակի անցնելու լուրը անսպասելի չէր. Մուխիկան հրաժարականից 2 շաբաթ առաջ զգուշացրել էր, որ պատրաստվում է հեռանալ:
Ուրուգվայի քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում, որ նախկին նախագահը հեռացել է պաշտոնից, որպեսզի առաջադրվի 2019-ի նախագահական ընտրություններում: