
2012 թվականին Ամստերդամի «Այաքսից» հեռանալուց հետո Արաս Օզբիլիսը դարձյալ մասնակցեց Հոլանդիայի առաջնության հանդիպման: «Վիլլեմ Երկրորդը» Հոլանդիայի առաջնության երկրորդ տուրում հյուրընկալվեց «Գրոնինգենին» և առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը 33-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Դենիել Քրոուլին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին:
«Վիլլեմ Երկրորդը» երկու խաղում վաստակել է 3 միավոր և 8-րդն է:
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը Ամստերդամի «Այաքսում» հանդես է եկել 2010-2012-ին: Այնուհետև խաղացել է ռուսական «Կուբանում» և «Սպարտակում: Կիսապաշտպանը 2016 թվականին է տեղափոխվել «Բեշիկթաշ», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2020-ի ամառ: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով անցկացրեց Տիրասպոլի «Շերիֆում», որի կազմում մասնակցեց Մոլդովայի առաջնության 4 հանդիպման։