
Քաղաքագետ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՌԵԱԼ ՀԱՇՎԱՐԿ
Լոռի այսպիսի ուրախ պատում կա:
Երկու գյուղ թշնամի են լինում: Մի գյուղում թնդանթի արկ են ճարում, մտցնում վառարանի մեջ, ծխնելույզը ուղղում դեպի հակառակորդ գյուղը և կրակը վառում: Արկը պայթում է, տունն ավերում:
– Պահ,- կանչում են գյուղացիք,- եթե այստեղ այսպիսի ավեր արեց, բա ինչ սոսկալի ավեր կլինի արած հակառակորդ գյուղում:
Ինչու հիշեցի սա:
Երեկվա հանրահավաքից հետո հանդիպում եմ ինքնավստահ գրառումների, թե հանրահավաքը վերջնականապես ջախջախեց հակառակորդին:
Հանրահավաքն ընդամենը հեղափոխականներին ի ցույց դրեց իրենց կողմնակիցների թիվը, իսկ հակառակորդի տարածքում հանրահավաքը ոչ մի ավեր չի արել. նրանք, ովքեր դեմ էին, դեմ էլ մնացել են, քանի որ պատճառներ են ունեցել: Եթե անգամ հեղափոխականները երեկ հրապարակում 100 000 էին (ասում են՝ հրապարակը մաքսիմում այդքան մարդ կարող է տեղավորել), կամ 200 000, 300 000 կամ կես միլիոն, ապա դա դեռ հայ ժողովուրդը չէ: Եվ հակառակորդը հանգիստ կարող է մի այդքան հետևորդ էլ ինքն ունենալ՝ օգտվելով հեղափոխականների վրիպումներից:
Այնպես որ, դափնիների վրա քնելը կարող է կործանարար լինել»:
https://www.facebook.com/a.pepanyan/posts/10217399812371200?__xts__[0]=68.ARBrf057llg2Xki36oL8v9gIpIcysFIETPppq8pRegDuYApiHXGusgE9Pg1wPe8R3sdzl4hXnyqMKK4tpUDkAFk_z2U0k9sn5MMz-c7RIyrHBTRXTfRS6EM_h9OsY-zIIn3goRNm2sia&__tn__=-R