
Քաղաքագետ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինքս մի թեսթ ունեմ, որով կարելի է պարզել, թե հանրային հայտ ներկայացրած որևէ քաղաքակական միավոր կամ գործիչ կկարողանա՞ արդյոք երկիրը հանել ներկա վիճակից ու տանել վերելքի: Թեսթը կայանում է հետևյալում. մոտենում եք քաղաքական միավորին կամ գործչին և ասում.
– 1926 թվականին, երբ դեռ չէին ծնվել ԼՏՊ-ն, ՍՍ-ը, ՌՔ-ն, չկային ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, Նժդեհն ասել է՝ «Մենք վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դեպքերի առարկայական բնույթը, այլ մանավանդ մեր հոգևոր կյանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտության իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշման պիտի ենթարկենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսք կարող է լինել բուժման մասինց»: Գտե՞լ եք արդյոք Դուք մեր դժբախտության իրական պատճառները, ճանաչե՞լ եք մեր իսկական վերքերը, ախտորոշման ենթարկե՞լ եք մեր ժողովրդի հոգին, ունե՞ք բուժումը»:
https://www.facebook.com/a.pepanyan/posts/10217399937494328?__xts__[0]=68.ARDDnPO3Fx-cXSCt30CE6SExyIZjWdgDNzm6-QCtpk06EK00kDBG3cRZbDVanwXiBNP_0sz0XKdrlCKQKQ8tYh6KBslp-kMgkC7QYekOTHJmequBlkosbD8saf0lcwpU4LSRZj7KyuVI&__tn__=-R