Ուշադրություն. 7 նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել
Advertisement 1000 x 90

Ուշադրություն. 7 նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել

Մի խումբ ախտանշաններ վկայում են երիկամների առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ դրանք հնարավորություն են տալիս ժամանակին ախտորոշել խնդիրը և խուսափել լուրջ հետևանքներից: Հատկապես հարկավոր է ուշադիր լինել, եթե տառապում եք հետևյալ հիվանդություններից որևէ մեկով.

  • շաքարային դիաբետ
  • քարեր երիկամներում
  • բարձր ճնշում
  • սրտային անբավարարություն:

Ամեն դեպքում հարկավոր է նկատի ունենալ, որ դեպքերի մեծամասնությունում երիկամային անբավարարությունը դժվար է ախտորոշվում վառ արտահայտված ախտանշանների բացակայության պատճառով: Այդ պատճառով անհրաժեշտ է ուշադիր լինել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին:

Մեզի գույնի փոփոխություն, հաճախ միզելու ցանկություն

Երիկամային խնդիրների դեպքում սկզբնական շրջանում հաճախակի միզարձակման ցանկություն է առաջանում, կարող է նկատվել մեզի գույնի փոփոխություն:

Այտուցներ

Օրգանիզմում հեղուկի կուտակումը երիկամների առողջության հետ կապված խնդիրների հիմնական նշաններից է: Հիմնականում այտուցվում են ոտքերը, նույնիսկ, եթե ֆիզիկական ակտիվության մակարդակը ցածր է, որը կարող էր դառնալ պատճառներից մեկը: Առավել բարդ դեպքերում այտուցվում են նաև ձեռքերը, դեմքը:

Մշտական հոգնածության զգացում

Այս նշանը վկայում է այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ: Այդ թվում՝ խնդիրը կարող է պայմանավորված լինել երիկամների խնդիրներով: Հեղուկի, նյութափոխանակության արգասիքների, տոքսինների կուտակումն առաջ են բերում հոգնածության մշտական զգացում, ուժերի անկում: Քրոնիկ հոգնածության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և վեր հանել դրա պատճառը:

Անեմիա

Անեմիան երիկամների հետ կապված խնդիրի հնարավոր նշաններից մեկն է: Սակայն ոչ բոլոր դեպքերում է այն երիկամային անբավարարության հետևանք: Ամեն դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, համապատասխան հետազոտություններ անցնել՝ անեմիայի պատճառները վեր հանելու համար:

Քոր

Մաշկի քորը ևս կարող է վկայել երիկամների աշխատանքի խանգարման մասին: Ամբողջ մարմնով քոր առաջանում է տոքսինների կուտակման հետևանքով, ինչը երիկամների աշխատանքի խանգարման հետևանք է:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը