Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը Եվրոպայի լիգայում մրցելույթներից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ թիմին ցուցաբերած աջակցության համար: «Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, ովքեր հավատում և աջակցում էին մեզ: Այս փոքր, բայց դժվարին ճանապարհով ձեռք բերված հաջողությունը նաև ձերն է: Հույս ունեմ Բարձրագույն խմբի առաջնությունում ևս կլինեք մեր կողքին: Շնորհակալություն բոլորին»,- գրել է ֆուտբոլիստը:
«Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում դուրս եկավ Ել-ի որակավորման երրորդ փուլում, որում նվազագույն հաշվով զիջեց Թել-Ավիվի «Մաքքաբի»-ին: Մինչ այդ թիմը հաղթահարել էր մակոդենական «վարդար»-ի և ղազախական «Տոբոլ»-ի արգելքները: Երևանյան մրցավեճերում «Փյունիկ»-ին «Հանրապետական» մարզադաշտում աջակցություն էին ցուցաբերում բազմաթիվ երկրպօագուներ: