7 կարևոր նշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Advertisement 1000 x 90

7 կարևոր նշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Շաքարն օրգանիզմի հյուսվածքների համար էներգիայի հիմնական աղբյուրներից է: Սակայն, երբ արյան մեջ շաքարի մակարդակն անցնում է թույլատրելի սահմանը, կարող են ի հայտ գալ մի խումբ առողջական խնդիրներ: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակն անվանվում է նաև հիպերգլիկեմիա:

Խնդրի հայտնաբերման դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ խնդրի պատճառը պարզելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին կարող են վկայել մի շարք նշաններ:

Պոլիդիպսիա՝ չափից շատ հեղուկի օգտագործում: Այս իրավիճակն ուղեկցվում է բերանում չորության մշտական զգացմամբ: Կարևոր է այնքան ջուր օգտագործել, որքան պահանջում է օրգանիզմը, քանի որ վերջինս այդ կերպ փորձում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

Մաշկի վնասում: Մաշկի վնասումը ևս կարող է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետևանք լինել: Մաշկին կարող են նկատվել շագանակագույն հետքեր, դեմքի կարմրածություն, մաշկը կարող է չորանալ: Բացի այդ՝ եղունգները, ափերը, ոտքերը կարող են դեղին գույն ստանալ: Եթե նկատում եք, որ կապտուկները երկար ժամանակ չեն ապաքինվում, դիմեք մասնագետի օգնությանը:

Տրամադրության անկումներ: Հիպերգլիկեմիան կարող է տրամադրության անկումների պատճառ դառնալ: Կարող են նկատվել գրգռվածություն, դեպրեսիա:

Թուլություն, քնկոտություն: Քանի որ հյուսվածքները չեն կարողանում կլանել շաքարն արյան մեջ, էներգիայի մակարդակը նվազում է: Այդ դեպքում նկատվում են հետևյալ երևույթները.

  • թուլություն
  • հոգնածության ուժեղ զգացում
  • քնկոտություն
  • հյուծվածություն:

Այս խնդիրներից ազատվելու համար հարկավոր է սննդակարգ ներառել մեծ քանակով թարմ մրգեր: Դրանք օրգանիզմը կապահովեն վիտամիններով և հանքանյութերով: Բժշկի նշանակմամբ՝ կարող եք նաև հավելումներ օգտագործել:

Վերքերի դանդաղ ապաքինում: Հիպերգլիկեմիան ազդում է նաև արյան մակարդելիության վրա: Արդյունքում՝ վերքերը շատ դանդաղ են ապաքինվում, մաշկին կարող են կապտուկներ առաջանալ:

Տեսողության հետ կապված խնդիրներ: Հիպերգլիկեմիայի արդյունքում տուժում է նաև տեսողությունը: Կարող են նկատվել խամրածություն, մուգ կետերի առկայություն, ցավ աչքերում:

Սեռական առողջության հետ կապված խնդիրներ: Հիպերգլիկեմիայի դեպքում կարող են նկատվել սեռական առողջության հետ կապված խնդիրներ թե կանանց, թե տղամարդկանց շրջանում: Կանանց շրջանում կարող են նկատվել չորություն, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, ցավ սեռական ակտի ընթացքում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը