
Փաստաբան րգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն կոչ է արել Մարտի 1-ի գործի վրայից «հանել նախաքննության գաղտնիքը»: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»: Ինձ թվում է, այս պարագայում նախաքննական մարմինին շահարկումներից խուսափելու նպատակով ընձեռնված է հնարավորություն «հանել նախաքննության գաղտնիքը», որպեսզի հասարակությունը ողջ ծավալով ծանոթանա գործով ձեռք բերված բոլոր ապացույցներին ու տեսնի մեղադրանքը ինչքանով է հիմնավոր: Ու ով է ճիշտ ով սխալ…»