
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի փոքր զվարճացնեմ բուռն քաղաքական իրադարձությունների ֆոնին. նոր անդրադարձա և մտահոգվեցի՝ իմ երկու ամենասիրված երգերն են Ավետիք Իսահակյանի «Սիրեցի, յարս տարան»-ը ու Շերամի «Սարեր կաղաչեմ»-ը՝ նույն թեմայով: Մտածում եմ՝ միգուցե մեզ մոտ ոչինչ չի ստացվում, որովհետև կա՛մ ուրիշի յար ենք փախցնում, կա՛մ նստում դարդ ենք անում, որ մերին փախցրին… Չգիտեմ:)))»: