Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում րում է. «Անցումային արդարադատության համակարգին իրենց վերլուծություններով անդրադարձող իրավաբաններն ուղղակի սաբոտաժի են ենթարկում հեղափոխությունն ու ուղղակի ջուր լցնում հակահեղափոխականների ջրաղացին:
Այս հարցում նախադեպերի քննարկումն անգամ ապակառուցողական է:
Հայկական այս, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունն ինքնին աննախադեպ էր: Չկան հեղափոխություններ որոնց արդյունքում ժողովրդի կողմից ջախջախված ուժերը սկսեն խոսել խոսքի ազատության մասին և դեռ հոխորտան իրենց հաղթած ուժերի դեմ: Եվ եթե հեղափոխությունն աննախադեպ է, ապա ինչու՞ են քննարկում անցումայինի նախադեպերը: Ամեն բան անհրաժեշտ է կապկել, կրկնօրինակե՞լ:
Եվ եթե անգամ դրսում մի բան չի արվել, ուրեմն Հայաստանում դա չի կարելի՞ անել: Ստրկամիտ, վախվորած և օտարամոլ մենթալիտետի դրսևորումներ են սրանք, որոնք ծառայում են հակապետական օրակարգին:
Արտակարգ իրավիճակներն արտակարգ լուծումներ են պահանջում: Դեմ հանդես եկող իրավաբանները պետք է հասկանան, որ քաղաքականության մեջ իրենց խցկվելու կարիքը չկա: Իրենց պատճառով է և իրենց գաղափարակից ընկերների ձեռամբ է, որ ունենք հակաօրինական սահմանադրություն, Սահմանադրական դատարան, օրենքներ և Ազգային Ժողով: Եվ այդ հակաօրինականությունը նույն հակաօրինական օրենքների վրա հենվելով` անհնար է արմատախիլ անել»: