Երեկ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում պաշտոնապես բացվեց «Վորտիկ Գյուլբենկյան տարեցների տունը»։ Այն 4000 քառ. մետր տարածք է զբաղեցնում, ունի երեք մասնաշենքեր, նախատեսված է 27 տարեցների համար։ Գերժամանակակից, կոմունալ բոլոր հարմարություններով, բնական փայտից սարքված կահույքով ծերերի տունը հիմնադրվել է Գերմանիայում բնակվող, Արևմտյան Հայաստանից գաղթած Ալբերտ Սեվինսի հիմնադրամի միջոցներով։ Ալբերտ Սեվինսը Վորտիկ Գյուլբենկյանի թոռն է, նրա դստեր զավակը, հայտնի ճարտարապետ: Իսկ Վոլտրիկ Գյուլբենկյանը ճանաչված հայ գործարար Գալուստ Գյուլբենկյանի հորեղբոր որդին էր։
Կառույցը օրհնեց Գուգարաց թեմի առաջնորդ՝ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Սրբազանը նշեց, որ Գյումրին ևս ունի տարեցների տուն, սակայն այն նորություն էր Ախուրյանի տարածաշրջանի համար, հատկապես որ կառուցվել է Ալագյազի փեշերին։ Նա իր շնորհակալությունը հայտնեց Ալբերտ Սեվինսին, որն իր խնայողությունների հաշվին բազմաթիվ բարեգործություններ է անում։
Ամբողջությամբ՝ aravot.am կայքում: