
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում բարդ կլինի հաջողության հասնել.
«Մեր առջև բարդ նպատակ է դրված: Նախորդ մրցաշրջանում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելը բարդ էր, իսկ այս մրցաշրջանում բարդ կլինի հայտնվել լավագույն քառյակում: «Լիվերպուլը» կփորձի չեմպիոն դառնալ հիանալի տրանսֆերների միջոցով:
«Չելսին» ֆանտաստիկ թիմ է: «Մանչեսթեր Սիթիի» մասին խոսելն ավելորդ է: «Տոտենհեմին» էլ հաջողվել է պահպանել իր առաջատարներին, ինչը ևս շատ կարևոր է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերել է «Goal»-ը: