Նոր Զելանդիայի կանանց գործերի նախարար Ջուլի Ջենթերն ամուսնու հետ ծննդատուն է հասել հեծանվով: Այս մասին հայտնել է BBC-ին:
«Հիանալի կիրակնօրյա առավոտ է հիվանդանոց ուղևորվելու և վերջապես երեխա բերելու համար: Վերջապես այդ պահը եկավ, ինձ հաջողություն մաղթեք»,- օգոստսի 19-ին Instagram-ում գրել է Ջենթերը: Նա ճշտել է, որ որպես փոխադրամիջոց հեծանիվն է ընտրել, որովհետև ավտոմոբիլում տեղը չէր բակականացնում «աջակցող խմբի» համար: Նրա խոսքով՝ ուղևորությունն անչափ բարձրացրել է իր տրամադրությունը ծննդաբերությունից առաջ:
«Կանաչների» կուսակցության 38-ամյա պատգամավորը հայրենիքում հայտնի է որպես մոլի հեծանվորդուհի: Դեռ ավելին, Ջենթերը տրանսպորտի նախարարի օգնականի պաշտոնակատար է հիմնական աշխատանքի հետ համատեղությամբ:
Բացառված չԷ, որ Ջուլիի համար օրինակ է ծառայել երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը, որը դարձել է աշխարհում երկրորդ կին ղեկավարը, որը որոշել է աշխատանքը համատեղել մայրության հետ: Ի դեպ, թե՛ Ջուլին, թե՛ Ջասինդան ծննդաբերել են Օքլենդի քաղաքային հանրային հիվանդանոցում: