Առնվազն տասը մարդ է զոհվել Լոմբոկ կղզում 6,9 մագնիտուդով նոր երկրաշարժի հետևանքով
Advertisement 1000 x 90

Առնվազն տասը մարդ է զոհվել Լոմբոկ կղզում 6,9 մագնիտուդով նոր երկրաշարժի հետևանքով

Առնվազն տասը մարդ Է զոհվել, եւս 24-ը՝ տուժել Ինդոնեզիայի խտաբնակ Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով:

Այդ մասին Facebook-ի իր Էջում հայտնել է երկրի Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհվածների մասին:

Օգոստոսի 19-ին Լոմբոկ կղզում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Օգոստոսի 5-ին ինդոնեզական Լոմբոկ կղզուց հյուսիս ընկած շրջանում տեղի է ունեցել 7 մագնիտուդով ուժգին երկրաշարժ՝ 5,4 և 4,3 մագնիտուդով հետցնցումներով: Ըստ վերջին տվյալների՝ դրա զոհ է դարձել 436 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր