Բարսելոնայում օգոստոսի 20-ին դանակով զինված մի տղամարդ է սպանվել, որը փորձում էր ներխուժել քաղաքի Կոռնել դե Լիոբրեգատի շրջանի ոստիկանական վարչություն: Այդ մասին հայտնել է PTBE իսպանական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրների:
Նրանց տվյալներով՝ տղամարդը փորձում էր հարձակվել ոստիկանների վրա և իսլամական կարգախոսներ էր հնչեցնում:
Ոստիկանությունում նշել են, որ հարձակվողի՝ Ալժիրի 1989 թվականին ծնված քաղաքացու մոտ Իսպանիայում բնակության իրավունքը հաստատող փաստաթղթեր են եղել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: