Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Արմեն Մինասյանը թվեր էր դրել վիճվարչությունից, որոնցից եզրակացրել է, որ ցույցի ժամանակ Նիկոլի արած հայտարարությունները արտագաղթի / ներգաղթի մասին սխալ են։
Իրականում ոչ ոք տարվա կեսին միգրացիա չի հաշվում, հաշվում են լավագույն դեպքում հաջորդ տարի, որովհետև գոյություն ունեն սեզոնային շարժեր։ Օր․՝ փետրվար-մարտից մարդիկ խոպան են գնում, նոյեմբեր-դեկտեմբերին՝ վերադառնում։ Օրինակ՝ ամառը Ռուսաստանից ու մնացած եվրոպաներից հայերից շատերը երեխեքին ուղարկում են Հայաստան, երբեմն մի քանի ամսով։ Նաև կոնկրետ տարիների լինում են ինչ-որ միջոցառումներ, օրինակ՝ համահայկական խաղեր, կամ, ինչպես այս տարի, 1000 սկաուտ են բերում դաշնակցականները։
Արտաքին իրադարձություններն էլ են դեր խաղում, օրինակ՝ Սիրիայից մեծ թվով հայեր են գալիս պատերազմի հետևանքով, Ռուսաստանում պարբերաբար ճգնաժամերի պատճառով խոպան գնացողների մի մասը մնում է տանը և այլն։
Նոր իշխանությունները և իրենց համակիրները նման պարզ ճշմարտությունների վրա մեծ հաշվով թքած ունեն։ Ջան ասում են, ջան լսում։
Խնդիրը, ավելի ճիշտ՝ խնդիրները, այլ են․
Ա․ Երեկվանից Մինասյան Արմենին է՛լ նախկին իշխանությունների ագենտ ասին, է՛լ առաջարկեցին արտագաղթել, բայց այդպես էլ ոչ մի տեղ չտեսա քննադատություն, որ իր ասածը, իր բերած թվերն ու եզրակացությունները հերքեն։
Բ․ Ես որ ասում էի՝ «100 օրվա» միտինգն ուղղակի լավ միջոց է ժողովրդի աչքերին թոզ փչելու ու մեդիայում մասնագիտական քննարկումից խուսափելու համար, նորից եմ ասում․ հիրավի այդպես է։
Գ․ Ապրիլի վերջին – մայիսի սկզբին հույս առաջացավ, որ ի վերջո Հայաստանում կունենանք կոնստրուկտիվ քննարկումներ պետության ու ազգի ապագայի մասին»: