
Տեսանյութում ներկայացված են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ բոլոր արդյունավետ գործողությունները Լոնդոնի «Արսենալում»:
Բոլոր մրցաշարերում 29-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման եւ դարձել է 4 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Արսենալի» կազմում անցկացրած Պրեմյեր լիգայի 13 խաղերում Հենրիխ Մխիթարյանը ներգրավված է եղել 8 գոլերում` դառնալով 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: