
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հերթական անգամ կիսեց միավորը Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում:
Սենթ Լուիսի մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն էր: Պարտիայի 36-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Այս տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր: Հայաստանի ներկայացուցչից բացի՝ նույնքան միավորով առաջատարների շարքում են նաև Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Մագնուս Կարլսենը: