
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հրայր Մկոյանը հեռացել է «Արարատ-Արմենիա» ակումբից:
Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչը: «Մկոյանը հեռացել է թիմից, դա մեր ներքին խոհանոցի հարց է: Որոշումը կայացվել է մարզիչների և ֆուտբոլիստի միջև, և մենք եկել ենք փոխհամաձայնության»,-ասել է «Արարատ-Արմենիա»-ի մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն: Հրայր Մկոյանը «Արարատ-Արմենիա»-ի շարքերը համալրել էր այս ամառը: