
Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Արսենալի» խաղը և հատկապես թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին քննադատողներին:
«Միայն հիմար մարդիկ կարող են քննադատել թիմին, որը 1 խաղ է անցկացրել:
Դուք կարող եք քննադատել 1 տարի հետ, մրցաշրջանի ավարտին, երբ տեսնեք, թե ինչի ենք հասել: Բայց դուք չեք կարող քննադատել թիմին, կամ ֆուտբոլիստներին մեկ խաղից հետո, որովհետև դա ճիշտ չէ:
Դուք պետք է ժամանակ տաք մարզչին, քանի որ նա նոր է և ունի նոր փիլիսոփայություն: Նույնիսկ Հռոմի կայսրությունը մեկ տարում կամ մեկ ամսում չի կառուցվել:
Մեզ ժամանակ է պետք: Համոզված ենք, որ առաջադիմելու ենք և մեծ արդյունքի ենք հասնելու: Յուրաքանչյուրը դրական է տրամադրված և առաջ է նայում, մենք հաղթանակի ծարավ ունենք»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել «beIN Sports»-ը: