Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վատ լուր՝ այսօր ազատազրկման մեջ գտնվող մի երիտասարդ (երեսուն տարեկան) տղա է մահացել։ Վստահ եմ, որ նրա պաշտպանը խափանման միջոցը փոխելու միջնորդություններ է արել, սակայն դատավորը դա անտեսել է։ Կալանավորը նույնիսկ հիվանդանոցում չի մահացել, այսինքն նրան սպանել է դատավորի խուլ լինելը, դատախազի զորբա լինելը, հասարակության անտարբեր լինելը։
Ասում եք՝ այլընտրանքային արդարադատությո՞ւն. Լավ է, այդ դեպքում դե պատժեք (կալանավորեք) սանքցիա տվող դատավորին, հսկող դատախազին։ Թե՞ այլընտրանքային արդարադատության գաղափարը միայն քաղաքական նպատակների պիտի ծառայի։ Քանի՞ մարդ դեռ հլը պիտի սպանեն բերդերում մեղադրանքի կողմի քարտուղարուհի դատավորները, որ խելքներդ գլուխներդ հավաքեք։
Քանի՞ անմեղ մեղադրյալ զինվոր պիտի դեռ Վերաքննիչի բանակում չծառայած դատավորների կողմից միայն մի նույն գործով անցնող ու համագործակցող այլ մեղադրյալի ցուցմունքով դատվի, որ Վճռաբեկում էլ հասկանան՝ չի կարելի, չի կարելի էլի սեփական ժողովուրդի հանդեպ անտարբեր ու դաժան դոդիկ մնալ։ Դե խոսացեք»։