«Եթե Վրաստանի օրինակով՝ ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից ամեն տարի մեկ-երկու միլիարդ դոլար փող չմտնի, ապա մեզ կարճ ժամանակ հետո կարող է հիասթափություն սպառնալ»
Advertisement 1000 x 90

«Եթե Վրաստանի օրինակով՝ ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից ամեն տարի մեկ-երկու միլիարդ դոլար փող չմտնի, ապա մեզ կարճ ժամանակ հետո կարող է հիասթափություն սպառնալ»

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Եթե Վրաստանի օրինակով՝ ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից ամեն տարի մեկ-երկու միլիարդ դոլար փող չմտնի, ապա մեզ կարճ ժամանակ հետո կարող է հիասթափություն սպառնալ: Երկիրը զարգացնելու համար պետք է փող մտնի, ներքին ռեսուրսները շատ քիչ են, որպեսզի դրանցով աշխատավարձեր բարձրացվեն և նվազեցվի կոռուպցիայի մակարդակը: Նույնիսկ մեր մասշտաբներով ամենածաղկուն բիզնեսների տերերը կփաստեն, որ չեն կարող ասել, թե երբ հնարավորություն կունենան բարձրացնել իրենց աշխատողների աշխատավարձերը, մոտակա երկու տարիներին դա տեսանելի չէ:

Իսկ երբ ասում ենք աշխատատեղ, դա դեռ 80-ից 120 հազար դրամն է, ինչով Հայաստանում ապրել չես կարող: Խնդիրներն այստեղ են, այլ ոչ թե որ քաղաական ուժն է իշխանության կամ ով է երկրի ղեկավարը, մարդն ապրել է ուզում իր երկրում, կստեղծվի այդ պայմանները, նա կմնա ու երջանիկ կապրի, չի ստղծվի, ապա հաստատ կմտածի գնալու մասին: Իսկ մեր երկրում 4 անձից բաղկացած ընտանիքի նորմալ ապրելու համար պետք է գոնե 500 հազար ամսական եկամուտ, եթե սա լուծվի, ապա ամեն ինչ լավ կլինի, եթե չէ, ես ներքին ռեսուրսն այս պահին չեմ տեսնում…»:

https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1926224070768899?__xts__[0]=68.ARCYRViTRdagBpnSJZHtLC6mD4MbPavQ5gkvpgd7Z1e_on74x2yFt7UGs0MZlWAs2GKbkVztKB_MaPt1jeYbitJVMoizxdWrXrJNCegNSi3PIIUjrnUueohv50JCLwy7sGmVuKXnCO-Sr9z04kZnUR566RN1DnLutdxuBHFpVUU9NmsIHPzjyHOfvg&__tn__=-R



Նման նյութեր