
Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը չի թույլատրում Մերկելի հետ ժամանող պատգամավորը մուտք գործի Ադրբեջան․
Օգոստոսի 24-ից սկսում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հարավային Կովկասի երկրներ։ Այդ ցանկում է նաև Ադրբեջանը, սակայն ադրբեջանական կողմի սև ցուցակում է գտնվում կանցլերի հետ այց կատարող պատգամավոր Ալբերտ Վայլերը։
Պատճառը այն է, որ Վայլերը 2014 և 2016 թվականներին այցելել է Արցախ։ Ադրբեջանական կողմը պահանջում է, որպեսզի պատգամավորը ներողություն խնդրի այդ այցերի համար և միայն դրանից հետո թույլ կտան նրան այցելել Ադրբեջանը։
Գերմանիայի կառավարությունը իր մտահոգությունն է հայտնել այս հարցի շուրջ»։
https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1783026665079395?__xts__[0]=68.ARC1krMJqAhd_vkuscKeI41tQiiIoDmAuGXokVtrCus7U8QKdKJZA6nZTIBXv81XDvC20gRV-YInQdsdc0f-v-EP6uqcmnbDl7ZmLwRZaZgqrciZk7mhuGOwMSvMk1GDxH5pajU4YAHsxo4868ttSV1GKPHe9ZEcWKuXluZUe67hV0KianUFttyzvg&__tn__=-R