«Ես դրականորեն ցնցված եմ». Անգելա Մերկել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես դրականորեն ցնցված եմ». Անգելա Մերկել

«Ես դրականորեն ցնցված եմ: Թումոն միայն Հայաստանի համար չէ: Այն միջազգային է: Փիլիսոփայություն է», նշեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թումո այցի ավարտին։

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ միասին կանցլերը՝ պարլամենտական պատվիրակության և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնով ու ծանոթացավ Թումոյի կրթական ծրագրին, ինչպես նաև հանդիպեց տարբեր նախագծերի մեջ ներգրավված թումոցիների: