Հայ ակտիվիստները նամակ են գրել Եղիսաբեթ II-ին. թագուհուն հիշեցրել են գեյ զարմիկի մասին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ ակտիվիստները նամակ են գրել Եղիսաբեթ II-ին. թագուհուն հիշեցրել են գեյ զարմիկի մասին. armeniasputnik.am

«Հանուն ազգի յուրաքանչյուրիս Քայլը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի  ակցիա են անցկացրել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առաջ ու Եղիսաբեթ II-ին նամակ են փոխանցել։

Այս քաղաքացիական նախաձեռնության պատճառ է դարձել ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած մի քանի միջադեպերը։ Օգոստոսի սկզբին Սյունիքի Շուռնուխ գյուղում տեղացիների մի խումբ ծեծել էր ԼԳԲՏ ակտիվիստներին, որոնք նրանց վստահեցմամբ «գիշերային օրգիա էին կազմակերպել, ոռնում էին ու գյուղում մերկ շրջում` կանանց ու երեխաներին վախեցնելով»։ Շուտով, օգոստոսի 14-ին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ոստիկանական տեղամաս էին ներխուժել ու իրավապահներին մարմնական վնասվածքներ էին հասցրել։ Օգոստոսի 20–ին մի տեսանյութ էր տարածվել, որտեղ «Հասմիկ» ճամբարի հանդեսի ժամանակ 10–12 տարեկան տղաները շպարված ու կանացի ներքնազգեստով էին երևում։

«Հանուն ազգի յուրաքանչյուրիս Քայլը» քաղաքացիական նախաձեռնության անդամների բողոքի ակցիան՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան առաջ:

Սոցիալական կայքերի հայկական տիրույթի օգտատերերը գնահատել էին այդ իրադարձությունը որպես ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ակտիվացում ու երկրում ոչ ավանդական հարաբերությունների քարոզչություն։

Ակտիվիստները նշել են, որ թագավորական ընտանիքը ամբողջ աշխարհում ընկալվում է որպես ամենաավանդականն ու ամենապահպանողականը։ Բացի այդ, հիշում են, որ թագավորական ընտանիքը միշտ քննադատել է մարդկանց դեմ հանցագործությունները։

«Իսկ դուք գիտե՞ք, որ տարին մեկ անգամ ձեր երկրի դեսպանատունը իջեցնում է  պետական դրոշներն ու ծիածանագույն դրոշներն է բարձրացնում, ինչը մենք ընկալում ենք որպես այլասերությունների ու ավանդական ընտանիքի իրավունքների  խախտում»,- ընդգծված է նամակում։

armeniasputnik.am