Կայացել է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի պաշտոնական հանդիպումը
Advertisement 1000 x 90

Կայացել է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի պաշտոնական հանդիպումը

Գերմանիա կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրան դիմավորել են փոխվարչապետ Յագուբ Իյուբովը, Արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:

Այնուհետև տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական հանդիպումը:

Պաշտոնական հանդիպման ավարտից հետո Անգելա Մերկելը և Իլհամ Ալիևը հանդիպել են ընդլայնված կազմով, որտեղ նրանք ելույթ են ունեցել: