
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հնարավոր է հաջորդ տարվանից սկսած բոլոր աշակերտները հանձնեն միասնական քննություններ:
Հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը «Առանցքում» հաղորդման շրջանակում հայտնեց, որ կիսում է նախարարի մտահոգությունները, քանի որ այսօր 9-րդ և 12-րդ դասարանի քննությունները ճիշտ չեն վերահսկվում, սակայն կարծում է, որ դա դեռ պետք է քննարկման փուլ անցնի:
Անահիտ Բախշյանը նաև հավելեց՝ քանի դեռ ուսուցիչներն արժանապատիվ աշխատավարձ չեն ստանում, դժվար է ակնկալել, որ այսօրվա լավ սովորող շրջանավարտները ցանկանան ուսուցիչ դառնալ: Որպես կրթական ոլորտի խոցելի կողմ, Բախշյանը նշեց պետական չափորոշչի կառուցվածքը, որը հետո դառնում է առարկայական ծրագիր և այդ ծրագրի հիման վրա գրվում է դասագիրք: