Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միթե՞ մեր Արդարադատության նախարարությունը չի հասկանում, որ, եթե ազգությամբ հայ կալանավորվածն արտերկրում դիմում ու խնդրում է իրեն տեղափոխել ՀՀ, դա՝ սովորական դիմում չի, որ մի վարչության պետ աղջիկ տրաֆարետային մերժումը պատրաստի ու դնի նախարարի սեղանին, դա՝ մի հայի կյանքի և մահվան հարց է»։