Վալերի Օսիպյանը բացառում է Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք բաժանելու հնարավորությունը
Advertisement 1000 x 90

Վալերի Օսիպյանը բացառում է Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք բաժանելու հնարավորությունը

Երևանի ավագանու ընտրություններին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին, ոստիկանությունը բացառում է ընտրակաշառքի հնարավորությունը:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Մենք տիրապետում ենք ընտրակաշառք տալու ցանկացած մեխանիզմի, անգամ ոչ բացահայտ տեխնոլոգիաներին և խստորեն վերահսկելու ենք այդ ամենը: Թույլ տվեք չբացահայտեմ այդ ձևերը: Ոստիկանությունը նորամուծություն ունի՝ այսուհետ մենք բարեխիղճ ենք ծառայելու»,- նշեց Օսիպյանը և, անդրադառնալով նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի դեպքերին, ասաց, որ լրագրողների տեսանյութերն արձանագրել են որոշ դեպքեր և հույս հայտնեց, որ այս անգամ էլ լրատվամիջոցները կաջակցեն ոստիկանությանը: