«Անհամար սելֆիներով ոգևորության ֆոնին կանցլերին ներվեց նրա խուսափողական բնորոշումը»
Advertisement 1000 x 90

«Անհամար սելֆիներով ոգևորության ֆոնին կանցլերին ներվեց նրա խուսափողական բնորոշումը»

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2016թ. Մեդիա Սենթրում մի քննարկման ժամանակ հատուկ ընդգծեցի, որ Գերմանիայի` Հայոց ցեղասպանությունն իբրև ճանաչող բանաձևը շատ թույլ, անատամ և չեղածին հավասարազոր մի փաստաթուղթ է: Մակերեսային և պոպուլյար տեսակետներին հակված վերլուծաբանները արագ արձագանքեցին այդ մոտեցմանը և սկսեցին հերքել:

Իմ տեսակետի վկայությունը երեկվա Մերկելի խոսքերն էին ասուլիսին:

Կանխամտածված կերպով շրջանցվեց «ցեղասպանություն» – Völkermord եզրը: Հայաստանում սա կարծես թե բոլորն անտեսեցին: Գերմանիայի կանցլերի` Հայաստան առաջին այցով և անհամար սելֆիներով ոգևորության ֆոնին կանցլերին ներվեց գրեթե ցեղասպանության բնորոշումը հերքող ձևակերպումներին նման նրա խուսափողական բնորոշումը: Եվ Ծիծեռնակաբերդ այցելությունը դրա համար որևէ մեղմացուցիչ հանգամանք չի կարող լինել»:

 



Նման նյութեր