Կոչումների ինստիտուտը որոշ դեպքերում արժեզրկվել է, և դրանց շնորհման քաղաքականությունը պետք է մշակի ու իրականացնի կառավարությունը: Նման կարծիք հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն՝ իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված ասուլիսում:
«Կոչումների վերաբերյալ քաղաքականությունը պետք է մշակի Կառավարությունը, քանի որ դրանք վերաբերում են ոչ միայն մշակույթին, այլ նաև բժշկությանը, սպորտին և այլն։ Երբ դեռևս վերջնական քաղաքականություն և որոշում այդ առումովչունենք, խստորեն պետք է հետևենք այն բոլոր ընթացակարգերին, որովտրամադրվում են կոչումները։ Առաջին հերթին պետք է անկախ գործեն այն բոլորհանձնաժողովները, որոնք քննում են հայտերը։ Եթե հետևենք ընթացակարգերին ևապահովենք հանձնաժողովների ազատ ու արդար որոշումների կայացմանգործընթացը, վստահ եմ, որ շատ հարցեր կլուծվեն»,– նշեց Մակունցը։
Նախարարն ընդգծեց, որ վաստակավոր արտիստի կամ գործչի կոչում տալիս պետք է գիտակցական մոտեցում ցուցաբերել, քանի որ բառն արդեն իսկ հուշում է, որ տարիների փորձառության, ավանդի ու վաստակի մասին է խոսքը: