60-ամյա Մադոննայի սարսափելի սելֆին ապշեցրել է երկրպագուներին. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

60-ամյա Մադոննայի սարսափելի սելֆին ապշեցրել է երկրպագուներին. 1in.am

Ամերիկացի դերասանուհին, մանկագիր, երգչուհի Մադոննան այս ամռանը դարձավ 60 տարեկան: Բայց վեց երեխաների մոր՝ ցնցելու ոգևորությունն ու ցանկությունը դեռևս երիտասարդների նման է:

Մադոննան սոցկայքերում մշտապես լուսանկարներ է տեղադրում, որոնք խիստ հակասական կարծիքներ են առաջ բերում: Այդպիսի մի դեպք տեղի ունեցավ վերջին օրերին՝ մեղմ ասած՝ շոկի ենթարկելով երգչուհու հետևորդներին:

Հրապարակված լուսանկարում Մադոննայի մերկ ոտքերն են՝ պատված հավանաբար մաշկային հիվանդության պատճառած բծերով:

Այնուամենայնիվ, կցված հաշթեգը`« ծխագույն ապակի», ամեն ինչ բացատրում է. բծերը երգչուհու մարմնի վրա չեն, այլ հայելու մեջ, որի առջև վերջինս նկարվել է:

 

Չնայած՝ դժվար է պնդել, որ բացատրությունն ամեն ինչ իր տեղն է գցում:

1in.am