
Պորտուգալիայի առաջնության 4-րդ տուրում «Բրագան» նվազագույն հաշվով հաղթեց «Շավիշին»:
«Շավիշի» պահեստայինների նստարանին մնաց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Ղազարյանը հրավիրվել է մեր ազգային թիմ մասնակցելու Ազգերի լիգայի մեկնարկային հանդիպումներին՝ Լիխտենշտեյնի հետ սեփական հարկի տակ և Մակեդոնիայի հետ՝ արտագնա: