
«Արտաշատ» ԲԿ-ի նախկին ծննդատան շենքում օրերս հայտնաբերված կնոջ դիակի ինքնությունը պարզվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Պարզվում է՝ 1974 թվականին ծնված կինը, մշտական բնակության վայր չունենալով, գիշերել է լքված ծննդատանը:
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից նշեցին, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել, սակայն դիահերձման արդյունքներով կնոջ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ըստ դատաբժշիկների՝ դիակը հայտնաբերման պահին ունեցել է 6 օրվա վաղեմություն և նեխածության նշաներ: Մահվան բուն պատճառը պարզ կլինի փորձաքննության ավարտից հետո:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կնոջ դին հայտնաբերվել էր ծննդատան սենյակներից մեկում՝ մահճակալին պառկած վիճակում: