Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեպի Արցախ եկող ադրբեջանցիներին ձերբակալեցին․
Բարդա-Աղդամ ավտոմագիստրալի 4-րդ կիլոմետրին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հավաքվել էին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայանում էին իբր Ակնայի/Աղդամի շրջանի Թազաքենդ գյուղի փախստականներ ու ցանկանում էին վերադառնալ իրենց ծննդավայրը։ Նրանք պատրաստվում էին այդ հատվածից ոտքով քայլել դեպի Բաշ Գյարվանդ գյուղ, որտեղից էլ պետք է ապօրինի կերպով հատեին Արցախի պետական սահմանը։ Ակցիան հովանավորվում էր Ադրբեջանի ԱԱԾ-ի և ՊՆ-ի կողմից և միտում ուներ վերածվելու նոր Խոջալուի։
Սակայն Արցախի համապատասխան կառույցների վերաբերմունքը այս հարցին ստիպեց ադրբեջանական կողմին ձախողել իրենց մշակած սցենարը։ Քանի որ ադրբեջանական կողմը հասկացավ, որ այս անգամ երկրորդ ցեղասպանություն չի կարող կազմակերպի ու կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց ղեկավարության վրա։
Ակցիայի կազմակերպիչներից` Ջամալ Ահմադովին տարել են ոստիկանության Աղդամի բաժին, իսկ Աքիֆ Նաղիին` Թարթառի բաժին։
Ակցիայի մյուս մասնակիցները չեն կարողանում ավտոմագիստրալի 4-րդ կիլոմետրից առաջ շարժվեն, քանի որ նրանց տեղաշարժը սահմանափակում են ոստիկանական մեծ ուժերը»։