
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրտանց շնորհավորում եմ մեր աշակերտներին, ուսանողներին, ծնողներին, մանկավարժներին և դասախոսներին ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Հետաքրքիր, հագեցած և օգտակար օրեր եմ մաղթում` լի նոր ձեռքբերումներով, բացահայտումներով և հիշողություններով։
Սեփական գիտելիքներով սեփական կյանքը սեփական երկրում կառուցելու ճակատագիր եմ ցանկանում ձեզ»։